Մենք ներկայացնում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցների վառ երևակայությամբ և ստեղծագործական կարողություններով օժտված տարատարիք սովորողների և քոլեջի ուսանողների պատրաստած կիրառական և դեկորատիվ աշխատանքները։ Աշխատանքները բացառիկ են, քանի որ պատրաստված են սովորողների ձեռքերով և յուրաքանչյուր նմուշ իր տեսակում եզակի է։
Ի՞նչ ենք առաջարկում մենք
Եթե դուք փնտրում եք ձեռագործ, տարբերվող և յուրահատուկ նվերներ, ապա մենք առաջարկում ենք չկրկնվող ու ինքնատիպ՝ կավե դեկորատիվ և կիրառական իրեր, հնձանի գինի՝ ինքատիպ ձևավորված շշերով, ձեռքով կարված և նկարազարդած էկո պայուսակներ, պապիե մաշե տեխնիկայով պատրաստած լուսամփոփներ, տարատեսակ նյութերից զարդեր, ինչպես նաև շատ և շատ այլ իրեր, որոնք կարող են զարդարել ձեր առօրյան կամ ուրախություն պատճառել հարազատ ու սիրելի մարդկանց։
Ինչպե՞ս կարող եք գտնել մեզ
Մեր հասցեն՝
Րաֆֆու 57 ՝ Սեբաստացի մոլ,
Հեռախոսահամար՝ (010) 732330
Աշխատանքների ստեղծման պատմություններին կարող եք ծանոթանալ ներքևի հղումով

Թերեզ Թումանյան
Տեխնոլոգ դիզայներ

Մարիամ Աստվածատրյան
Տեխնոլոգ դիզայներ

Հասմիկ Գրիգորյան
Գորգագործ տեխնոլոգ

Արև Բալջյան
Գրաֆիկ դիզայներ

Ալիս Գևորգյան
Քանդակագործ

Կարինե Մացակյան
Նկարիչ դիզայներ

Տաթև Աթոյան
Տեխնոլոգ դիզայներ

Անուշ Դավթյան
Նկարիչ տեխնոլոգ

Թամար Հարությունյան
Տեխնոլոգ դիզայներ